Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը խոստացել է Լատինական Ամերիկայի երկրներում մինչեւ 2020թ. $250 մլրդ-ի ներդրում անել: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, նա նաեւ հայտնել է առաջիկա տասնամյակում այդ տարածաշրջանի հետ առեւտրաշրջանառությունը կրկնապատկելու հնարավորության մասին՝ հասցնելով այն ավելի քան $500 մլրդի:
Այս հայտարարութունը Չինաստանի առաջնորդն արել է Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների միության հանդիպմանը, որն առաջին հանդիպումն անցկացրել է Պեկինում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը $20 մլրդ-ի չինականնոր ներդրումներ կստանա, բայց հրաժարվել է նշել, թե որ ոլորտներին են ուղղվելու դրանք:



























