Ռուսաստանից Հայաստան գազատարի 10-15 տոկոս բաժնետոմսերի պոտենցիալ գնորդների շարքում են ռուսական «Գազպրոմը», ղազախական «Կազմունայգազը» եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը։
«Վրացական կառավարությունը շահագրգռված չէ մայրուղային գազատարի 100 տոկոս վաճառքով։ Կառավարությունը գազատարի 10-15 տոկոս բաժնետոմսերը նախատեսում է վաճառել 2-3 տարի հետո»,- հայտարարել է Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, գազատարը վաճառելու առաջարկ արել էր Վրաստանի իշխող կուսակցության պատգամավոր Պավել Կուբլաշվիլին։




























