Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երեւանում՝ օգոստոսի 12-ին ընկերական խաղ կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղերից առաջ:
Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խաղալու է Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի հավաքականների հետ:
Իսկ Իսրայելը կփորձի նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը՝ Խորվաթիայի, Հունաստանի, Լատվիայի, Վրաստանի եւ Մալթայի հետ հանդիպումներում:



























