Բավականին լավ է, որ ոչ Հայաստանի նախագահը կմեկնի Անկարա, եւ ոչ էլ Թուրքիայի նախագահը կժամանաի Երեւան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով 2015թ. ապրիլի 24-ին Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակը նշելու Էրդողանի մտադրությանը:

Նրա խոսքով՝ սա Հայոց ցեղասպանությունը ինչ-որ այլ բանի վերածելու թուրքական դիվանագիտության հերթական քայլն է: Պատմության մեջ նման դիվանագիտության հազարավոր օրինակներ կան: «Կանցնի ողջամիտ ժամանակ եւ հայ-թուրքական արձանագրությունները հետ կկանչվեն», - ընդգծել է Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը 2015թ.  ապրիլի 24-ը հայտարարել է Չանաքքալեի ճակատամարտի հաղթանակի 100-ամյա հաղթանակի օր: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի առթիվ ապրիլի 24-ին կլինեն միջոցառումներ եւ Թուրքիա կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ։