Google ընկերության ներկայացուցիչները բանակցություններ են վարում խոշորագույն ավտոկոնցեռնների հետ, որպեսզի դրանց օգնությամբ արդեն մինչեւ 2020թ. ինքնակառավարվող մեքենաների թողարկում սկսել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նախագծի տնօրեն Քրիս Ուրմսոնին:
Ըստ նրա՝ ինքնակառավարվող մեքենաներ ստեղծելու վերաբերյալ բանակցություններ են վարվում GM-ի, Ford-ի, Toyota-ի, Daimler AG-ի եւ Volkswagen-ի հետ, փոխանցում է Gazeta-ն:
Ընկերությունը կսկսի փորձարկել նորարարական մեքենաների նախատիպերը արդեն 2015 թ. գարնանը՝ ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում:




























