Աստվածաշնչի տառացի մեկնաբանությանը հակված են կրթություն չունեցող մարդիկ, կարծում են ամերիկացի մասնագետները:

Աստվածաշնչյան լիտերալիզմը Աստվածաշնչի  բովանդակության ընկալումն է՝ որպես իրական իրադարձություններ, առանց չափազանցության, այլաբանության եւ դիցաբանական տարրերի ընդգրկման, փոխանցում է Gazeta.-ն:

Գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են ամերիկացիներն ընկալում Աստվածաշունչը, եւ պարզել, որ լիտերալիզմը կապված է մարդու ստացած կրթության հետ: Որքան քիչ է կրթված մարդը, այնքան ավելի է հակված Աստվածաշունչը տառացի ընկալելուն: