Գվադալախարայում (Մեքսիկա) դռներն է բացել միանգամայն արտասովոր դիզայնով ռեստորանը, որի դիզայնի համար կենդանիների 10 000 ոսկոր է օգտագործվել: Ճարտարապետ Իգնասիո Կադենան դրանք վերածել է դեկորի նրբագեղ եւ ոճային տարրերի, փոխանցում է  Kedem-ը:

Ոսկորների մեծամասնությունն իսկական են, սակայն կան նաեւ խոշոր, հազվագյուտ եւ  անհետացած կենդանիների ոսկորների կրկնօրինակներ: Ի հեճուկս սպասումների՝ ռեստորանի ինտերիերը ճնշող տպավորություն չի թողնում. Բոլոր պատերը սպիտակ  են, իսկ երբ պատուհաններից արեգակն է շողշողում, ռեստորանի սրահները լցվում են  արեւի փափուկ, հարմարավետ լույսով:  Ռեստորանը կոչվում է «Hueso», որն իսպաներեն նշանակում է «ոսկոր»: