Moody's Analytics աուդիտորական ընկերության փորձագետները Նյու-Յորքում ձյունամրրիկից եւ տրանսպորտի աշխատանքի սահմանափակումից առաջացած վնասները գնահատել են 200 մլն դոլար:

Նրանց գնահատումենրով՝ մեգապոլիսի շատ բնակիչներ ձյունամրրիկի, ինչպես նաեւ մետրոյի, ավտոբուսի ու երկաթուղային տրանսպորտի աշխատանքի դադարեցման պատճառով ավելի քիչ ակտիվությամբ են մասնակցել ամենօրյա տնտեսական գործընթացներին: Մասնավորապես, նրանք ստիպված են եղել հրաժարվել խանութներում գնումներից եւ տարատեսակ զվարճանքներից, օրինակ ռեստորան, կինոթատրոն կամ թանգարան այցելությունից:

Planalytics խորհրդատվական ֆիրմայի փոխնախագահը նշել է, որ հյուսիս-արեւելյան ամերիկյան նահանգները տնտեսական ակտիվության նվազեցումից ընդհանուր առմամբ զրկվել են 500 մլն դոլարից, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Հունվարի 26-ի երեկոյան Նյու-Յորքում ամբողջապես դադարեցվել է ավտոբուսների եւ գնացքների երթեւեկությունը, ինչպես նաեւ մետրոյի աշխատանքը: