Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Փյունիկը պարտությունով սկսեց մրցելույթները եվրոպական չեմպիոնների լիգայի հերթական մրցաշրջանում: Փյունիկը մեկնարկել է ընտրական երկրորդ փուլից: Մրցակիցը Սերբիայի չեմպիոն Պարտիզանն է: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Բելգրադում: Հաշիվը 29-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը: Աչքի ընկավ Նեմանյա Տոմիչը: Սակայն արդեն մեկ րոպե անց Արտակ Եդիգարյանը վերականգնեց հավասարությունը: Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին Մորեյրա Դա Սիլվան հաշիվը դարձրեց 2:1: Իսկ երկրորդ խաղակեսում Պարտիզանը Կլեոյի գոլի շնորհիվ պատասխան խաղից առաջ ստացավ երկու գնդակի առավելություն: