Ժիր շնաձուկը խանգարել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զորավարժություններին, գրում է South China Morning Post-ը: Սա տեղի է ունեցել, երբ ռազմանավերը Ադենի ծոցում առաջադրանք էին կատարում:
Զորավարժությունների ընթացքում ծովի մակերեւույթին տասնյակ փուչիկներ էին տեղակայել, որոնք խորհրդանշում էին թիրախները:
Նշանառու Տուն Յանը շնաձուկ է նկատել հենց այն պահին, երբ պատրաստվում էր քաշել ձգանը: Ամենայն հավանականությամբ, շնաձկանը գրավել են գույնզգույն փուչիկները եւ նա որոշել է դրանցով խաղալ, ասված է հոդվածում: Արդյունքում նշանառուին հրամայել են կրակ չբացել, փոխանցում է Gazeta-ն:





























