Էստոնիայի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշում է կայացրել կոմունիզմի զոհերի հուշակոթող եւ էստոնացի սպաների հուշարձան տեղադրելու մասին:
«Ինտերֆաքսին» կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հուշարձանը նախատեսվում է տեղադրել Տալլինի Մարյամյաե բլուրին:
Պետական անշարժ գույքի վարչությանը հանձնարարվել է ճարտարապետական մրցույթ հայտարարել եւ աշխատանքային խումբ ստեղծել, որում կընդգրկվեն Տալլինի պետական կառավարական կազմակերպությունների անդամներ, քանդակագործներ, ճարտարապետներ եւ լանդշաֆտային ճարտարապետներ: Աշխատանքային խումբն ավելի ուշ կորոշի ժյուրիի կազմը:
Կոմունիզմի զոհերի հուշահամալիրի շինարարությունը պետք է ավարտվի 2018թ.՝ էստոնական պետության կազմավորման 100-ամյակին:





























