Հայաստանի կառավարությունն իր հուլիսի 15-ին կայացած նիստում Արարատի մարզպետի պաշտոնում նշանակել է Էդիկ Բարսեղյանին: Վերջինս, ի դեպ, նախկինում արտակարգ իրավիճակների փոխնախարարն էր, Հայաստանի փրկարար ծառայության պետը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ եւս պնդել է, թե նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

Նշենք, որ Արարատի մարզպետի պաշտոնը կոալիցիոն հուշագրով պատկանում է Հանրապետական կուսակցությանը: Էդիկ Բարսեղյանը ՀՀԿ-ին է անդամացկել միայն օրերս, երբ հայտնի է դարձել, որ նրան նշանակելու են մարզպետի պաշտոնում: