Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմը դարձել է ԱՄՆ մոնտաժողների գիլդիայի մրցանակի դափնեկիր (American Cinema Editors Awards)՝ «Լավագույն դրամա» անվանակարգում, հայտնում է Deadline-ը: Ֆիլմը նկարահանվել է 12 ժամ, նկարահանող խումբը հետեւել է  սովորական տղայի մեծանալուն, որի գործընկերներն են եղել Իթան Հոուկը եւ Պատրիցիա Արքեթը, կինոնկարն արդեն հաղթել է «Ոսկե գլոբուսի» դրամա անվանակարգում, նաեւ մրցանակներ ստացել ռեժիսուրայի եւ երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար (Արքեթ): «Պատանեկությունն «Օսկարի» է հավակնում  «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաեւ եւս հինգ անվանակարգերում:

Ըստ ժյուրիի ՝ լավագույն կատակերգությունն է Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը»,  որը նույնպես «Ոսկե գլոբուս» է շահել եւ ընդգրկվել  «Օսկարի» ֆիլմերի ցանկում, փոխանցում է Gazeta-ն:

2014 թ. լավագույն անիմացիոն ֆիլմը «Լեգո. Ֆիլմ»-ն է, իսկ լավագույն փաստագրական կինոնկարը՝  Էդվարդ Սնոուդենի մասին պատմող «Քաղաքացի չորսը»:

Մոնտաժողների գիլդիայի մրցանակը հանձնվում է 1962 թ.-ից եւ համապատասխանում է Օսկարի «Լավագույն մոնտաժ» անվանակարգին: