Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատան սեփականության վկայականը 80 տարի անց վերադարձվել է տերերին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական T24 կայքը, Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում է կայացրել Ստամբուլի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամին վերադարձնել Շիշլիի հայկական գերեզմանատան սեփականությունը, որը պետականացվել էր 80 տարի առաջ:
Ստամբուլի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամը դեռեւս 2011 թվականին էր դիմել հիմնադրամների գլխավոր խորհուրդ՝ հետ ստանալու գերեզմանատան սեփականության վկայականը:
Գերեզմանատան տարածքը կազմում է մոտ 42 հազար քմ եւ նրա հողային արժեքը հասնում է 350 մլն դոլար:





























