Թուրք պաշտոնյաների կողմից Հայաստանին ներկայացվող զավեշտալի մեղադրանքները սահման չունեն:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոս-ը, Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի Թուզլուջայի շրջանում բնակվող 6 անգղներ թունավորվել են, որոնցից 4-ը սատկել են, իսկ 2-ին բուժելուց հետո կրկին բաց են թողել վայրի բնություն:

Իգդիր նահանգի անտառների եւ ջրային հարցերով վարչության պետ Մեթե Թյուրքօղլուն հայտարարել է, թե անգղների թունավորման մասին տեղեկություն ստանալուց հետո սկսել են ուսումնասիրությունները:  Թուրք պաշտոնյան նշել է, թե ինքը կարծում է, որ անգղները թունավորվել են Հայաստանի տարածքում կերած որեւէ մսի հետեւանքով: