Հռոմի Պապ Ֆրանցիոսկոսը թույլ է տվել ապտակել երեխաներին, հաղորդում է Associated Press-ը: Միաժամանակ նա հստակեցրել է, որ դա հնարավոր է բացառապես դաստիարակչական նպատակներով եւ չպետք է վիրավորի երեխաների ինքնասիրությունը:

Պոնտիֆիկը հիշել է, թե ինչպես մի անգամ ընատնիքների հետ հանդիպման ժամանակ հայրերից մեկն ասել է, որ երբեմն իրեն թույլ է տալիս ապտակել երեխաներին, բայց երբեք չի հարվածում դեմքին: «Հրաշալի է, որ նա հարգում է երեխայի արժանապատվությունը: Եթե նա պատժում է երեխային, դա անում է արդար»,-ասել է Ֆրանցիսկոս Պապը իր ամենշաբաթյա հրապարակային ընդունելության ժամանակ, հաղորդում է Lenta-ն:

Հռոմի Պապը բազմից հանդես է եկել երեխաների պաշտպանության օգտին: 2013-ի մարտին իր ընտրությունից հետո նա հայտարարել էր մանկապղծության դեմ վճռական պայքար սկսելու մասին: 2014-ին նա ներողություն էր խնդրել այն հոգեւորականների համար, որոնք բռնություն են գործադրել երեխաների նկատմամբ: