Ամերիկացին ծանոթությունների ծառայություն է թողարկել, որի նպատակը թեթեւ թմրանյութ օգտագործողներին միավորելն է: Այն առայժմ հասանելի է ԱՄՆ 23 նահանգներում, որտեղ մարիխուանան օրինականացրել են:

Ծառայության գաղափարը Դենվերի մի բնակչի մոտ ծագել է այն բանից հետո, երբ հանրահայտ Tinder կայքում նրա մի քանի ծանոթությունները խափանվել են՝ մարիխուանա օգտագործելու պատճառով:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, չնայած նրա նահանգում թեթեւ թմրանյութերն օրինական են, սակայն պարզվել է, որ ոչ բոլորն են համաձայն հանդիպել «կանեփի» սիրահարի հետ:

Թոդ Միթչեմը հավելվածն անվանել է High There՝ խաղարկելով hi (ողջույն) եւ high բառերի հնչողությունը: Վերջինի բարբառային նշանակություններից մեկը «վայելքի մեջ լինել»: