Երեւանի Արշակունյաց փողոցի 4 հասցեում գտնվող շենքից այսօր՝ փետրվարի 10-ին, 13:00-ի սահմանում, 5-րդ հարկից ընկած 77-ամյա Էմմա Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:

Այս մասին  NEWS.am -ին ասաց  «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

Հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ 77-ամյա Էմմա Սարգսյանը տան սպիտակեղենից եւ հագուստից պարան է պատրաստել, փորձել դրանով 5-րդ հարկից իջնել ներքեւ, սակայն կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել:

«Ինսուլտ էր տարել, չէինք տեսնում, բայց վերջերս ոտքի էր կանգնել, երեւի ինչ-որ բան խախտվել է մոտը, որ փորձել է նման բան անել»,-ասաց հարեւաններից մեկը։

Հարեւանների խոսքով՝տարեց կինը ապրում էր որդու, հարսի եւ թոռների հետ, իրենք չեն լսել, որ ինչ-որ ընտանեկան խնդիրներ ունենան: