Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանին հաշտության ձեռք է մեկնել, որը օդում է մնացել։
Թուրքական Haber1 կայքի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Կոլումբիայում գտնվող Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից եւ 1915-ից՝ պնդելով, թե Թուրքիան անկեղծորեն հետաքրքրված է եղել ճիշտ ձեւով ներկայացնել այդ ժամանակաշրջանը։
«Մենք գիտենք, որ Հայկական սյուռքը բացասական արշավ է իրականացնում Թուրքիայի դեմ։ Մենք նոր էջ բացելու համար ջանքեր թափեցինք, սակայն, ցավոք մեր ձեռքն օդում մնաց։ Ասացինք՝ 100-րդ տարելիցին եկեք դա քաղաքականության դաշտից հանենք եւ տեղափոխենք գիտական հարթություն։ Ապրիլի 24-ին հրավիրեցինք Չանաքալե, սակայն Հայաստանը խաղաղության դուռը փակեց»,-ասել է Էրդողանը։





























