Առաջին չինացի կին տիեզերագնաց Լյու Յանը մայր է դարձել, սակայն դա չի խանգարում նրան շարունակել հաջորդ տիեզերական առաքելության նախապատրաստական աշխատանքները, գրում են տեղական լրատվամիջոցները։
Լյու Յանը 2012թ. հունիսին մասնակցել էր «Շենժոու-9» տիեզերանավի թռիչքին։ Այս շաբաթ նա մասնակցել է զինծառայողների «օրինակելի ընտանիքների» մեծարմանը նվիրված միջոցառմանը եւ լրագրողներին պատմել է մայրանալու բերկրանքի մասին եւ հաստատել, որ շարունակելու է իր մարզումները, գրում է ՏԱՍՍ-ը։
Չինուհին նաեւ շարունակում է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Նա չինացի տիեզերագնացների մեջ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի միակ պատգամավորն է։





























