Թուրքիայի վարչապետի աշխատակազից հայտնել են, թե 2008-ից այս կողմ ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին է վերադարձվել թվով 1014 գույք։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում 2008 թվականին հիմնադրամների վերաբերյալ օրենքի փոփոխություններից հետո Հիմնադրամների գլխավոր խորհուրդը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին է հանձնել 1014 գույք, իսկ 150 գույքի նկատմամբ դիմումները գտնվում են քննարկման փուլում։
Նշվում է, որ այս պահին Թուրքիայում գործում են ազգային եւ կրոնական փոքրամասնություններին պատկանող 165 հիմնադրամ, որոնցից 76-ը հունական են, 53-ը՝ հայկական, 19-ը՝ հրեական, 10-ը՝ ասորական։





























