Մոսկվայի Կուզնեցկի կամուրջի վրա Նրբաբլիթի մեծ մարաթոնի ժամանակ ավելի քան 40 հազար նրբաբլիթ կպատրաստեն՝ տարբեր միջուկներով: Ըստ «Ինտերֆաքս»-ի, փետրվարի 21-ին եւ 22-ին Մոսկվայում նաեւ գարնանն ու Բարեկենդանին նվիրված ցուցահանդես կբացվի:
Բարեկենդանի կենտրոնական հարթակներից մեկը Կուզնեցկի կամուրջն է լինելու: Մոսկվայի մշակույթի բաժնի մամուլի ծառայության փոխանցմամբ, տոնավաճառի մասնակիցները պատրաստվում են շուրջ 40 հազար նրբաբլիթ եւ ավելի քան 50 տեսակի միջուկ պատրաստել:
Այցելուներին նաեւ կառաջարկեն մասնակցել «Կախված բլիթ» ակցիային, որի շրջանակում կարելի է նրբաբլիթ պատվիրել տոնի այլ հյուրի համար:





























