Apple ընկերությունը  գաղտնի նախագծի դիզայնի մշակման համար ավտոմեքենաների տեխնոլոգիաների մասնագետ է փնտրում։ Չի բացառվում, որ Apple-ը ցանկանում է ուժեղացնել CarPlay թիմի կազմը, որը զբաղվում է iPhone սմարթֆոնները մեքենաների համակարգչին կցող համակարգի մշակմամբ։  Ինչպես գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները, Apple-ի աշխատակիցների փորձն ու մակարդակը թույլ են տալիս ենթադրել, որ ընկերությունը կարող է մշակել սեփական ապրանքանիշի ավտոմեքենան։

Նշենք, որ Apple-ը վերջերս վարձել էր Սիլիկոնե հովտի Mercedes-Benz-ի հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի ղեկավար Յոհան Յունգվիրտին։ Բացի այդ, ընկերությունը փնտրում է նաեւ ռոբոտաշինությամբ զբաղվող մասնագետների, գրում է Lenta.ru-ն։