Պետք է հասկանալ, թե ինչպես կարող են փոխվել կենցաղային տեխնիկայի համար գործող հարկերը Հայաստանում՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի սպառողների ասսոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ, թե տեխնիկայի որ տեսակների համար են հարկերը փոփոխվել, որի համար մնացել նույնը:

«Ոչ ոք չի ասում, որ Ռուսաստանը եւ Բելառուսը որակյալ ապրանքներ չեն արտադրում, սակայն բոլորը գիտեն ինչ երկրներից, եւ ամենակարեւորը ինչ ապրանքանիշների տեխնիկա ենք մենք գնում: Դա նույնն է, ինչ Հարվարդի համալսարանը համեմատել Տոմսկի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ»,-նշել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ֆինանսների նախարարության Արարատյան շրջանի մաքսատան պետ Արամ Քոչարյանը հայտարարել էր, որ մի շարք տեխնիկայի համար հարկային արժեքը կբարձրանա, իսկ մյուսներինը կնվազի:

Նշենք, որ Հայաստան հեռուստացույց հիմնականում ներկրվում է Թայվանից եւ Հարավային Կորեայից, իսկ մնացյալ տեխնիկան Մալայզիայից եւ Չինաստանից;