Սիերա Լեոնեում սկանդալ է բռնկվել կառավարության կողմից Էբոլայի վիրուսի դեմ պայքարելու համար հատկացված 14 մլն դոլարի անհետացման պատճառով։ Գլխավոր վերստուգիչ մարմնի տարածած հայտարարության մեջ ասված է, որ առողջապահության նախարարությունն ու Էբոլայի դեմ պայքարի ազգային կենտրոնը անփույթ վերաբերմունք են ցուցաբերել օրենքի նկատմամբ։
«Այդ հաստատությունները շտապ օգնության մեքենաների եւ հիվանդների օգնության կենտրոնի կառուցման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել»,- ասված է հայտարարության մեջ։ Վերստուգիչ մարմնի զեկույցի մեջ նշված է, որ ոստիկանության պաշտոնատար անձինք եւ խորհրդարանի պատգամավորները անօրինական վճարումներ են ստացել։
Կառավարությունը դեռեւս չի արձագանքել այս զեկույցին, գրում է ВВС-ի ռուսական ծառայությունը։
Համաձայն ԱՀԿ վերջին տվյալների՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի վիրուսից մահացել է 9177 մարդ։ Վիրուսակիրների քանակը այս պահին հասել է 22 894 մարդու։





























