Ռուսական զինծառայողների համազգեստը նույնականացման նոր համակարգով կհագեցնեն: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Արեւելյան ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Ալեքսանդր Գորդեեւին:

«Սկզբունքորեն նոր հայեցակարգ է մշակվել: Մասնավորապես, զինվորականի համազգեստի եւ սպառազինության յուրաքանչյուր բաղադրիչի վրա պատրաստման ժամանակ միկրոչիպ կկարվի»,- հայտարարել է Գորդեեւը:

Նշվում է, որ նոր համակարգն առաջինը կփորձարկեն Ուսուրիի սուվորովյան ռազմական ուսումնարանի կադետները: