«Խաղ իմիտացիա» եւ «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ» ժապավեններն արժանացել են սցենարիստների գիլդիայի մրցանակին: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:

«Խաղ իմիտացիա»-ն հաղթել է «Հարմարեցված սցենար» անվանակարգում, որին առաջադրված էին նաեւ «Ամերիկյան դիպուկահարը», «Անհետացածը», «Գալակտիկայի պահապանները» եւ «Վայրին» ֆիլմերը:

Ըստ Gazeta-ի, «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»-ն մրցանակի է արժանացել «Ինքնատիպ սցենար» անվանակարգում:

Հաղթող ժապավենները նաեւ «Օսկար»-ի են առաջադրվել: