Իր տանն այսօր՝ փետրվարի 16-ին, մահացած հայտնաբերված՝ հայտնի գործարար, «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրեն Աբրամ Ամիրխանյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:
«Կատարվում է քննություն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասացին ՔԿ-ից:
Նշենք, որ ըստ ոստիկանության՝ Աբրամ Ամիրխանյանին հայտնաբերել են մահացած Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում գտնվող իր առանձնատան ննջասենյակում, զենքը կողքին: Պարզվել է, որ նա ինքնասպանություն է գործել:





























