Mandarin Oriental Hong Kong ռեստորանը հայտարարել է, որ «Օսկար»-ի 87-րդ մրցանակաբաշխության պատվին երեկույթ է կազմակերպելու: Բացի կարմիր գորգից եւ Moet and Chandon Rosé Imperial շամպայնի շատրվանից, հյուրերին կառաջարկվեն կոկտեյլներ՝ ստեղծված տարվա գլխավոր մրցանակին առաջադրված 4 ֆիլմերի մոտիվներով:

«Birdman» ֆիլմը կներկայացվի կոկտեյլով, որի բաղադրության մեջ կլինեն Hennessy V.S.O.P վիսկի, Mancino չոր վերմուտ, Cointeau լիկյոր եւ Angostura բիտտեր: Իսկ «Boyhood» ֆիլմը ներկայացնող կոկտեյլը պատրաստված կլինի բերգամոտի թեյով ջինից, կոճապղպեղի սերուցքից, կակաոյից, դարչինից եւ կաթից:

Ըստ Kedem-ի, «American Sniper» ֆիլմի մոտիվներով կոկտեյլի բաղադրության մեջ կլինեն Angostura բիտտեր, կիտրոնի եւ նարնջի հյութ, շոլոլադից ոսկե փամփուշտ: «Grand Budapest Hotel» ֆիլմը կներկայացվի Belvedere օղիով, լիչիի եւ խաղողի լիկյորով, curacao երկնագույն լիկյորով, շամպայնով եւ շոկոլադից ոսկեզօծ բանալիով: