Ռեյկյավիկում այսօր մեկնարկել է ամենամյա Food&Fun փառատոնը, որը տեւելու է մինչեւ մարտի 1-ը: Քաղաքի հյուրերն այդ ժամանակաշրջանում հրաշալի հնարավորություն ունեն ծանոթանալ ազգային խոհանոցներին եւ խոհարարական համաշխարհային նորույթներին:
Ծրագրի գլխավոր կետերից են համաշխարհային խոհարարական աստղերի վարպետության դասընթացները: ԱՄՆ-ից եւ Եվրոպայից լավագույն խոհարարները հատուկ ճաշացանկ կկազմեն, որի բոլոր ուտեստները կպատրաստվեն բացառապես տեղական մթերքներից:
Այս տարի փառատոնն անցկացվում է արդեն 14-րդ անգամ, իսկ նպատակն Իսլանդիայի խոհարարական ավանդույթները տարածելն է: Ըստ Travel-ի, այդ երկրի խոհանոցի հիմքում ձուկն ու ծովամթերքն են:
Իսլանդական խոհանոցի բաղադրատոմսերում բազմաթիվ ինքնատիպ ճաշատեսակներ կան, որոնք մինչեւ մեր օրերն են հասել հեռավոր Միջնադարից: Դրանցում կան նաեւ մսային ուտեստներ կան, հիմնականում՝ ոչխարի մսով:





























