Ուկրաինայի 7-րդ գումարման նստաշրջանի պատգամավոր, «Ռեգիոնների կուսակցության» նախկին առաջին տեղակալ Միխայլ Չեչետովը դուրս է նետվել Կիեւի իր բնակարանի պատուհանից, ինչի հետանքով մահացել է։ Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը։

«Ժամը 2։00-ին նրա կինը բնակարանի աշխատասենյակում լույս էր նկատել եւ այնտեղ հայտնաբերել սեղանին թողած նամակ։ Չեչտովը դուրս էր նետվել 17-րդ  հարկից»,- տեղեկացնում են գերատեսչությունից։

Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ «Դիտավորյալ սպանության» հոդվածով։ Ոստիկանությունը նշել է, որ դա ստանդարտ ընթացակարգ է, իրականում խոսքը հենց ինքնասպանության մասին է։

Փետրվարի 21-ին Չեչետովը ձերբակալվել էր, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ գնացել  տուն։

Նրան մեղադրանք էր ներկայացվել «Իշխանությունը չարաշահելու» հոդվածով։