Եգիպտոսի գերագույն ընտրական հանձնաժողովը հրահանգել է հետաձգել խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որի առաջին փուլը նախատեսված էր մարտի 21-ին։

Եգիպտոսի ԿԸՀ որոշումը հրապարակվել է Գերագույն սահմանադրական դատարնի վճռից մեկ ժամ անց։ ՍԴ-ն «Ընտրությունների մասին» օրենքի մի դրույթը հակասահմանադրական էր հռչակել։

ԿԸՀ հայտարարության համաձայն, ընտրությունները հետաձգվում են մինչեւ «Ընտրությունների մասին» օրենքում փոփոխություններ անելը։