Հյուսիսային Կորեանն փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ջրերում, հաղորդում է Agence France-Presse-ին:

Կորեայի Հանրապետության ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել՝ գործողության 490 կմ շառավղով: Դրանք արձակվել են Նամպհոյի շրջանից:

Սեուլը դա գնահատում է որպես լարվածությունը մեծացնելու փորձ՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ֆոնին, հաղորդում է Lenta-ն:

Ճապոնիայի կառավարությունն, իր հերթին, «վճռական բողոք» է հայտնել հրթիռների արձակման կապակցությամբ: