Պերուի կառավարությունը դադարեցրել է երկրի հետախուզական ծառայության աշխատանքը՝ քաղաքական գորիչների եւ գործարարների լրտեսությանն առնչություն ունենալու կասկածանքի պատճառով:

Peruano պաշտոնաթերթում հրապարակված որոշման համաձայն, Հետախուզության ազգային վարչության գործունեությունը դադարեցված է 180 օրով՝ այդ ընթացքում ամրապնդելու համար այդ կառույցի ղեկավարությունը, ապահովելու քաղաքացիների ավելի բարձր մակարդակի վստահություն եւ պետական ռեսուրսների ավելի թափանցիկ կիրառում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: