Կոլումբիայի Ազգային ազատագրական բանակի ապստամբները ազատ են արձակել նախկինում պատանդ վերցված Ալտո Բաուդոյի քաղաքապետ Ֆրեդդի Պալասիոս Ռամիրեսին։ Այս մասին տեղեկացրել են տեղական իշխանությունները։

Նշենք, որ Ռամիրեսին առեւանգել էին անցյալ տարվա դեկտեմբերին։ Ինչպես հայտարարել էին ապստամբները, առեւանգման նպատակն է եղել հետաքննել քաղաքապետի կողմից բյուջետային միջոցների աննպատակ վատնելու մասին տեղեկությունները։

Ըստ առկա տեղեկությունների՝ պարտիզանները Ռամիրեսին բաց էին թողել Պիե դե Պատո բնակավայրում։ Նրա կինը տեղական ռադիոկայանով արդեն հայտնել է, որ ամուսինը կապ է հաստատել իր հետ, եւ նրա հետ ամեն բան կարգին է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։