«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը 569 մլն եվրո կներդնի  South StreamTransport B.V-ի կապիտալիզացումը ավարտին հասցնելու համար։ Այս մասին ասված է «Գազպրոմի» հայտարարության մեջ։ Նշենք, որ South StreamTransport B.V ընկերությունը ստեղծվել էր գազատարի ծովային հատվածի՝ «Հարավային հոսքի» շինարարության համար։

Գումարային միջոցները ներդրվում են նախագծային ընկերության կապիտալի մեջ երկու տրանշով՝ 2014թ. 4-րդ եռամսյակում եւ 2015թ. առաջին եռամսյակում։

«Գազպրոմը» 2014թ. դեկտեմբերին եվրոպացի գործընկերներից՝  Eni, Wintershall եւ EDF-ից, գնել էր South Stream Transport B.V. ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը

«Ինտերֆաքս»-ի տեղեկությունների համաձայն՝ այդ գործարքի համար «Գազպրոմը» վճարել էր 1 մլրդ դոլար։