Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Նորք Մարաշի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ այս պահին հավաքվել են բազմաթիվ ոստիկաններ:

NEWS.am-ին հաջողվեց ճշտել, որ տվյալ տան դարպասից նռնակ է կախված եղել: Այս պահի դրությամբ պատկան մարմինները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել այն վնասազերծելու ու հանգամանքները պարզելու համար:

NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: