Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության հիմնադիրներից Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը հայտարարել է, թե Աբդուլլահ Օջալանը կարող է ազատ արձակվել։
Թուրքական Internetmedya կայքի փոխանցմամբ՝ AKP հիմնադիրներից, կուսակցության նախկին փոխնախագահ Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը հայտարարել է, թե շատ կարեւոր էր PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ զենքերը վայր դնելու մասին կոչը, որից հետո կարեւոր զարգացումներ կարող են լինել։ Նա նշել է, թե այդ հարցերը կապված են նաեւ հասարակության մտածելակերպի հետ՝ շեշտելով, թե Օջալանը կարող է ազատ արձակվել Նելսոն Մանդելայի պես։





























