Գյումրիում մարտի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:
Նախնական տեղեկություններով՝ երիտասարդ աղջիկը փորձել է կյանքին վերջ տալ՝ տանը կախվելու միջոցով: Հարազատները տեսել են դա, կանչել շտապօգնություն եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Գյումրիի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աղջիկը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Նրան բերել են հիվանդանոց անգիտակից վիճակում, վիճակը ծայրահեղ ծանր էր, միացրել են արհեստական շնչառության ապարատին: Ներկայումս նրա վիճակը միջին ծանրության է, քերծված վերքեր կան նախաբազուկային մասում, ըստ երեւույթին՝ նա էլի էր փորձել ինքնասպանություն գործել:





























