Քալիֆորնիայում, մարտի 2-ին, 31-ամյա ուսուցչուհին կախվել է իր դասարանում, հաղորդում է Los Angeles Times թերթը: Նրա մարմինը հայտնաբերել են աշակերտները, որոնք առավոտյան եկել են դասի:

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսից 50 կմ հեռավորության վրա գտնվող Պլացենտիա քաղաքում:

Ինքնասպանություն գործած ուսուցչուհու անունն է Ջիլիան Ջեյկոբսոն: Նրա մարմինը հայտնաբերել են երկու աշակերտներ, որոնք չեն կարողացել բացել դասրանի դուռը եւ կանչել են մեկ այլ ուսուցչի: Մտնելով սենյակ, նրանք տեսել են կախված ուսուցչուհուն, հաղորդում է Gazeta.-ն:

Ջեյկոբսոնը լավ հեղինակություն ունեցող ուսուցչուհի էր, նրան աշակերտները սիրում էին: Ճանաչողները կնոջը բնութագրում էին որպես ուրախ, լավատես մարդ: