Մոսկվայի կենտրոնում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ականատես դարձած ձյուն մաքրող աշխատակիցն ազատվում է աշխատանքից, հաղորդում է РЕН-ТВ-ն:
Նշվում է, որ նա այսօր կաշխատի վերջին անգամ եւ դուրս կգա աշխատանքից: Հիշեցնենք, որ Նեմցովի սպանության պահին այդ վայրով ձնահավաք մեքենա է անցել, հաղորդում է Gazeta-ն:
Բորիս Նեմցովն սպանվել է փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի Մոսկվորեցկի կամրջի վրա: Նրա ուղղությամբ 6 կրակոց են արձակել, որից 4-ը դիպել է նրան:





























