Բերձորի դեպքերով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:
Ինչպես հայտնում է ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը սույն թվականի մարտի 6-ին կքննարկվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:





























