ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, թե ԵՄ-ն ցավում է, որ եվրապատգամավորներին թույլ չեն տվել Ռուսաստան մտնել՝ մասնակցելու Բորիս Նեմցովի հուղարկավորությանը, հայտնում է Agence France-Presse-ը։

«Մենք արդեն առաջին անգամ չէ, որ անհիմն պատճառներով նման մերժումներ ենք տեսնում»,- ասել է Կոսյանչիչը։

Նա նաեւ հայտարարել է, թե նման գործողությունները հիմնարար սկզբունքների խախտումներ են, հաղորդում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լատվիայից եվրապատգամավոր Սանդրա Կալնիետեի մուտքն արգելվել է ՌԴ տարածք։