Ֆրանսիայում դատարանը Al Jazeera հեռուստաընկերությունում աշխատող բրիտանացի լրագրողին տուգանել է 1000 եվրոյով  Փարիզում չարտոնված անօդաչու թռչող սարք բաց թողելու համար։ Այս մասին գրում է Sky News-ը։

Իրավախախտման համար լրագրողին սպառնում էր մինչեւ 1 տարի ազատազրկում եւ 75 հազար եվրո տուգանք, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փարիզում ձերբակալված Al Jazeera-ի 3 լրագրողներ կկանգնեն դատարանի առաջ։ Արաբական հեռուստաընկերության մյուս 2 աշխատակիցները ազատ էին արձակվել։

Հիշեցնենք, որ Al Jazeera-ի 3 լրագրողներ ձերբակալվել էին փետրվարի վերջին զբոսայգիներից մեկում անօդաչու թռչող սարք գործարկելու համար։