«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիական բանակ է ձեւավորում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Միացի՛ր քաղաքացիական բանակին

Ձեւավորվում է Քաղաքացիական բանակ: Այն ժողովրդին համախմբող եւ քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է։ Քաղաքացիական բանակը զինված կառույց չէ:

Կոչ եմ անում երկրին տեր կանգնելու վճռականություն ունեցող երիտասարդներին, ինչպես նաեւ իրենց հոգին չվաճառած ազատամարտիկներին այցելել մեր գրասենյակներ, կապվել մեզ հետ համացանցով եւ գրանցվել որպես Քաղաքացիական բանակի անդամ»,-գրել է Սեֆիլյանը: