Հայաստանի ՏԿԱԻՆ-ը նախազգուշացնում է ջերմաստիճանի կտրուկ անկման մասին: Ըստ այդմ, մարտի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք եւ ցածր տեսանելիություն:

 Քամին` հարավ-արեւմտյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում մարտի 5-ին սպասվում են տեղումներ, գիշերը բարձրադիր գոտիներում` ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +4+6 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-5,

Կոտայքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-5,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-5,

Լոռիում՝  գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,

Տավուշում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝  0+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5,

Արարատում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,

Արմավիրում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ 0+5,

Սյունիքի նախալեռներում՝ -1-5 Ցերեկը՝ 0-3,

Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝  0+3: