Եվրամիության ընդլայնման եւ բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը կարծում է, որ ԵՄ հարեւանության նոր քաղաքականությունը պետք է քիչ գոռոզ լինի։ Այս մասին եվրոկոմիսարը հայտարարել է Եվրոհարեւանության քաղաքականության զարգացման զեկույցը ներկայացնելիս։
«Դա պետք է լինի գործընկերություն հավասար հիմքերով, մեր քաղաքականությունը չպետք է թելադրող լինի։ Եվրահանձնաժողովը պետք է հաշվի առնի մեր հարեւան երկրների տարբերությունները»,- հայտարարել է Հանը։
Նրա կարծիքով՝ ԵՄ-ն պետք է ուսումնասիրի հարեւան երկրների հետ համագործակցության տարբեր ձեւերը՝ սկսած ասոցացման մասին համաձայնագրերից ու ազատ առեւտրից մինչեւ գործընկերության ընդլայնում, գրում է ՏԱՍՍ-ը։
Եվրահանձնաժողովը մինչեւ կպատրաստի եվրահարեւանության քաղաքականության զարգացման եւ մոդեռնիզացման նոր առաջարկներ։





























