ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անհրաժեշտ է երկիրը հեռու պահել այնպիսի ողբերգություննեից,  ինչպիսին ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունն էր։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պուտինը Նեմցովի սպանությունը հանդուգն է որակել եւ հայտարարել, որ անհրաժեշտ է վերջ տալ նման խայտառակությունններին։

«Պետք է վերջապես ազատել Ռոսաստանը նման ողբերգություններից, ինչպիսին որ մենք վերջերս վերապրեցինք. ես նկատի ունեմ մայրաքաղաքի կենտրոնում Բորիս Նեմցովի հանդուգն սպանությունը»,- հայտարարել է Պուտինը։