Մեքսիկացի իրավապահները ձերբակալել են «Լոս Սետաս» խոշորագույն նարկոկարտելի պարագլուխ Օսկար Տրեվինյո Մորալեսին։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։

Մորալեսը, որը հայտնի է նաեւ որպես Z-42,  առաջնորդում էր «Լոս Սետասը» 2013-ից, երբ սպանվել էր նրա եղբայրը, որը ղեկավարում էր կարտելը, գրում է Gazeta-ն։

Իշխանությունների տվյալներով՝ Մորալեսը ներգրավված է բազմաթիվ առեւանգումների, սպանությունների եւ կոկաինի մեծածավալ վաճառքի մեջ։