ԲՀԿ արտահերթ համագումարն ավարտվեց: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այն տեւեց ընդամենը 15 րոպե, որից հետո համագումարին ներկա գտնվողները աստիճանաբար լքում են կուսակցության կենտրոնական գրասենյակը:

Լրագրողների հետ ճեպազրույցի դուրս եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա առաջարկել է կուսակցության նախագահի ղեկը վստահել Նաիրա Զոհրաբյանին: